Ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է ծանր մետաղներ

Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ամերիկյան հետազոտությանը, ըստ որի՝ ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է թունավոր (ծանր) մետաղներ։ Ըստ CNN-ի հրապարակման՝ ուսումնասիրվել է 168 նմուշ։ 73 տոկոսը պարունակել է մկնդեղ, 75 տոկոսը պարունակել է կադմիում, 32 տոկոս՝ մերկուրի։ Նմուշների 1/4-րդը պարունակել է բոլոր 4 մետաղներն էլ։

«Փաստորեն ԾՈՒՌ հայելիների թագավորությունում ենք ապրում, քանի որ ոլորտի պատասխանատուները համարում են, որ ծանր մետաղները պատվաստուկներում ԱՆՎՏԱՆԳ են, իսկ մանկական կերերում՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ։

ԱՄՆ-ում ուսումնասիրված մանկական կերերի 95%-ը պարունակել է թունավոր (ծանր) մետաղներ։

Հ․Գ․ ԻՄԱՑԵ՛Ք, որ դրանք միշտ և ամեն ձևով են ՎՏԱՆԳԱՎՈՐ, առավելապես անմիջապես արյան մեջ անցնելու դեպքում, այսինքն՝ ներարկման ձևով ներմուծելու դեպքում»,-գրել է Ջրբաշյանը։

 

Այս թեմայով
am