Գյուլբուդաղյանցը հրաժարակա՞ն է տալիս

ArmSport-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ երեկ` հոկտեմբերի 17-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական շտաբի հետ ՀՖՖ-ում հանդիպում է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել: Նշվում է, որ դա եղել է մարզչի որոշումը, այլ ոչ թե ՀՖՖ-ի պահանջը: Վանեցյանը վստահություն է հայտնել մարզչին և հայտնել, որ վերջինս աշխատանքից ազատված չէ, սակայն Գյուլբուդաղյանցը չի փոխել որոշումը:

ArmSport-ը երեկոյան հարցում է արել ՀՖՖ-ին, որտեղից պատասխանել են, որ այդ ժամի դրությամբ հրաժարականի դիմում չի եղել, և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Այս թեմայով
am