Սերժ Սարգսյանն Արցախում հին հայկական վանքի վերականգնում է ֆինանսավորո՞ւմ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատմել է անցած շաբաթ Արցախ կատարած իր այցի մասին՝ նշելով, որ հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելը շատ դրական է եղել, շատ զգացողություններ են եղել՝ կապված ոչ միայն քաղաքականության, այլև՝ մարդկային ընկալման հետ:

Նա խոսել է Արցախում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ վաղուց է ծանոթ, և չի պատրաստվում հրաժարվել իր ծանոթներից և ընկերներից՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է ինչ-որ մեկին դուր գալ կամ չգալ. «Ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ: Մենք նույնիսկ իրար հետ Ամարաս ենք գնացել, որտեղ նա իմ տեղեկություններով, ֆինանսավորում է հին հայկական վանքի վերականգնումը: Մենք փոխանակվել ենք տարբեր գնահատականներով և տպավորություններով: Այն մասին որ Սարգսյանն Արցախում է, ես իմացել եմ այն ժամանակ, երբ արդեն այնտեղ էի, հետևաբար մինչ այնտեղ մեկնելը ես հատուկ նպատակ չեմ ունեցել հանդիպելու նախագահ Սարգսյանի հետ, ինչպես նա՝ ինձ հետ»:

 

Այս թեմայով
am