Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան: Այս մասին հայտնում է interfax.ru կայքը:

Մեկօրյա այցի նպատակը կլինի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ քննարկումը:

Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ աշխարհազորայինների և «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին, որը արժանացել էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից քննադատության:

 

Այս թեմայով
am