Սուրեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվա-կանի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 20-րդ կետը`
Սուրեն Վարդանյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Այս թեմայով
am