Հայաստանը 30-րդն է «Սովի վարկանիշում»

Հրապարակվել է «Global Hunger Index» կոչվող վարկանշային աղյուսակը, որը հավակնում է վարկանիշավորել աշխարհի երկրները` ըստ այնտեղ առկա սովի մակարդակի։ Այս վարկանիշի հաշվարկի համար օգտագործվում են երկրներում բնակչության թերսնման, առանձին՝ երեխաների թերսնման, թերսնման պատճառով երեխաների մահացության և այլ տվյալներ։

Այս հաշվարկի արդյունքում Հայաստանը 30-րդ տեղում է հայտնվել Ադրբեջանի և Իրանի միջև։ Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 39-րդ տեղում է, Թուրքիան՝ առաջին 17 հորիզոնականները բաժանող պետությունների թվում։

Բերված նախորդ տարիների համեմատությամբ Հայաստանը զգալի բարելավում է արձանագրել, գործակիցը շարունակ նվազել է (որքան ցածր է գործակիցը, այնքան դրական է վիճակը)․

  • 2000թ․ – 18,3
  • 2005թ․ – 12,7
  • 2010թ․ – 11,3
  • 2019թ․ – 7,8

Զարգացած (եվրոպական, հյուսիսամերիկյան) պետությունները բացակայում են այս ցուցակից։

Ամենավատ վիճակը, ըստ այս ինդեքսի, աֆրիկյան պետություններում է։ Զամբիայում, Մադագասկարում, Չադում ու Եմենում (արաբական թերակղզու հարավում) վիճակը «մտահոգիչ է», վերջին տեղում գտնվող Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում` «խիստ մտահոգիչ»։

Այս թեմայով
am