Քրեական գործով որպես կասկածյալներ ներգրավված են ՀՀ Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրգործով որպես կասկածյալներ ներգրավված են ՀՀ Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը պետության շահերին պատճառել են մոտ 1մլրդ 700մլն դրամի վնաս:

MegaNews.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց Ֆինանսների նախարարի մամուլի բաժնի հետ, որտեղից նշեցին, ասելով՝ որ իրենց այդպիսի տեղեկություն հայտնի չէ:

Այս թեմայով
am