Ինչո՞ւ են թանկանում բնակարանները, երբ շուկան պասիվ է

Երևանի բնակարանային շուկայում արդեն տևական ժամանակ առկա պասիվացումը շարունակում է պահպանվել։ Դա արտահայտվում է հիմնականում առք ու վաճառքի գործարքների կրճատումով։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ այս տարվա օգոստոսին բնակարանային շուկայում գործարքները 1,9 տոկոսով նվազել են։ Խոսքը ոչ թե նախորդ ամսվա, այլ նախորդ տարվա նույն ամսվա մասին է։

Նվազումը պայմանավորվել է հիմնականում մայրաքաղաքի բնակարանային շուկայի զարգացումներով։ Այստեղ օգոստոսին 7,6 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։

Նշենք, որ տարվա առաջին կեսին մայրաքաղաքում բսնակարանային գործարքները կրճատվել էին 5,3 տոկոսով։

Որքան էլ գուցե տարօրինակ լինի, այնուհանդերձ բնակարանային շուկայի պասիվացումը ուղեկցվում է գների բարձրացմամբ։ Մի բան, ինչը սկսել է անհանգստացնել պոտենցիալ գնորդներին, որովհետև նման դրսևորումների համար իրական հիմքեր կարծես չկան։ Մասնագետների գնահատումներով, բնակարանների գների բարձրացումն ավելի շատ արհեստական գործոնների կամ չպատճառաբանված սպասումների հետևանք է։

Աղբյուր` Փաստինֆո

Այս թեմայով
am