‹‹Նրանք հանցագործներ են և նրանց համար սեփական շահից բացի որևէ բան լինել չի կարող››. Արմեն Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ   անդրադառձավ  երեկ ուշ գիշեր  ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության դեպքին:
«Հանցագործները պարզվել է, թե ովքեր են և իմ տեղեկություններով՝ ձերբակալված են:  Սակայն որևէ բացահայտում, կամ հաջողված օպերացիա այլևս հետ չի բերի զոհված ոստիկանի կյանքը: Այդ ստահակները հանդգնել են նման արարք  թույլ տալ, գնդակահարել ծառայություն իրականացնող ոստիկանին»,- ասաց նա:
Իր խոսքում Արմեն Խաչատրյանը նշեց նաև, որ այս դեպքը որևէ կերպ չի կապում
քաղաքական իրավիճակների կամ դիրքորոշումների հետ: Ըստ նրա՝ նրանք հանցագործներ են և նրանց համար սեփական շահից բացի որևէ բան լինել չի կարող:

Այս թեմայով
am