Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք. ՊԵԿ նախագահ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը նշեց, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները կապված են իր ղեկավարած կառույցի հետ:

«Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցանկություններ և դժգոհություններ վարչապետը, այո, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերել, այլ ՊԵԿ-ին։ Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող են։ Եթե հետագայում կլինի այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որն ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ։ Անփոխարինելի մարդ չկա»։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև Գյումրիում անցկացված Անկախության տոնի ընթացքում քիչ տպված ՀԴՄ-ին:

«Այդ օրը Գյումրի 15 հազար տուրիստ է այցելել: Վարչապետը մեզ հանձնարարեց ուսումնասիրել, թե բիզնեսին առնչվող ինչ ոգևորություն կա: Մենք ենք այդ թվերը ներկայացրել վարչապետին: Մենք միմյանց հետ համեմատել ենք Անկախության տոնի օրը և դրան նախորդած երկու շաբաթ օրերը և տեսել ենք, որ առնչվող ոլորտներում գրեթե նույն քանակությամբ կտրոն է տպվել: Սա խոսում է այն մասին, որ կա ՊԵԿ գործառույթների թերացում: Բայց ավելի շատ սա վկայում է ՀԴՄ կտրոն տրամադրելու մշակույթի չձևավորված լինելու մասին: Մենք այդտեղի ղեկավարին փոխել ենք, որոշակի վերլուծություններ ենք արել: Մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, քանի որ նա թերացել է: Սակայն ավելի շատ պատճառը մշակույթն է, որը պետք է ձևավորել»:

Այս թեմայով
am