Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացել է ադրբեջանցի գործարար Ալիշահ Սուլեյմանովը

«Ռուսլադա» հրուշակեղենի գործարանի ադրբեջանցի սեփականատեր Ալիշահ Սուլեյմանովը, որը Չելյաբինսկի 100 ամենահարուստ մարդկանցից մեկն էր, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է 74.ru կայքը:

Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի կեսօրին՝ Յուժնոուրալսկ-Մագնիտագորսկ ճանապարհին: Սուլեյմանովը Toyota Land Cruiser մեքենայում է գտնվել, որը վարել է գործարարի վարորդը: Վերջինս կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է: Սուլեյմանովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Սուլեյմանովը մի քանի ընկերությունների սեփականատեր էր, որոնք զբաղվում են տարբեր գործունեությամբ՝ հրուշակագործությունից մինչև շինարարություն:

 

После аварии Toyota Land Cruiser, вероятно, восстановлению не подлежит

Այս թեմայով
am