‹‹Եթե ծրագրի նպատակը սոցիալական է, ապա պետք է այն շարունակվի››. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց եկամտային հարկի վերադարձով բնակարանների գնման ծրագրի արդյունավետության մասին, ասելով՝ որ եթե ծրագրի նպատակը սոցիալական է, ապա պետք է այն շարունակվի: Սակայն եթե մենք ծրագրին նայում ենք որպես բիզնես ուղղության աջակցություն, ապա սխալ ոլորտ ենք ընտրել աջակցության համար։

«Երեկվա դրությամբ մենք 5.5 մլրդ դրամ ենք հետ վերադարձրել։ Իհարկե, այս գործարքից ավելի քիչ գումարներ են գալիս պետբյուջե, քան մենք վերադարձնում ենք։ Կարծում եմ, կարելի է վերանայել 55 մլրդ դրամի ֆիանսավորման շեմը՝ իջեցնելով մինչև 35 մլն դրամ»,-ասաց Անանյանը:

Նշենք նաև, որ ըստ Անանյանի՝ այս պահին կառավարությունում որևէ քննարկում ծրագրի դադարեցման հետ կապված չկա։

Այս թեմայով
am