6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

Եվրո 2020-ի որակավորման փուլը մոտենում է ավարտին, ու 6 հավաքականներ արդեն կարող են ազատ շունչ քաշել: Նրանցից վերջինն ուղեգիր նվաճեց Իսպանիան: Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Շվեդիայի դեմ խաղում ոչ-ոքիով (1:1) վաստակած 1 միավորը բավական էր հաջողակներին միանալու համար: F խմբում 2-րդ ուղեգրի համար կպայքարեն 15 միավոր ունեցող Շվեդիան ու 14 միավոր ունեցող Ռումինիան:

B խմբում բացառիկ նվաճման հասավ Ուկրաինան: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոյի ուղիղ ուղեգիր ձեռք բերեց: Եվրոպայի առաջնության Ուկրաինան մասնակցել է 2012թ., սակայն այն ժամանակ այդ իրավունքն ստացել է ոչ թե արդյունքների շնորհիվ, այլ որպես Լեհաստանի հետ հյուրընկալող երկիր: Թիմն ուղեգիրը նվաճեց հոկտեմբերի 14-ին 8-րդ տուրի շրջանակներում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային տանը հաղթելուց հետո (2:1): Որակավորման փուլում Ուկրաինան մեկ անգամ էլ հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել խմբի անվիճելի ֆավորիտի հետ (0:0): Ուկրաինան 19 միավորով առաջինն է, իսկ 2-րդ ուղեգրի համար 11 միավոր ունեցող Պորտուգալիան պետք է պայքարի 10 միավոր ունեցող Սերբիայի դեմ:

G խմբում իրեն արդեն հանգիստ կարող է զգալ Լեհաստանը: 19 միավորով առաջինն է: 2-րդ ուղեգրի հիմնական հավակնորդն այստեղ Ավստրիան է: 16 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: 5 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողին՝ Մակեդոնիային:

Այս թեմայով
am