2019 թվականի 9 ամիսներին տպվել է 85 մլն 499 հազար 795 հատ ավելի հսկիչ դրամարկղային կտրոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.7 տոկոսով ավելի. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին,  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2019 թվականի առաջին 9 ամսիներին իրականացված հարկային համալիր ստուգումների ցուցանիշները:

«9 ամիսների ընթացքում 1004 ստուգման հանձնարարագիր է եղել: Ավարտված ստուգումները 701-ն են, որից 550-ը դարձել են անբողոքարկելի, իսկ բողոքարկված ստուգման ակտերը 151 են: 303 ստուգում դեռևս գտնվում է ընթացքի մեջ: 701 ստուգմամբ բյուջե առաջադրվել է 58 մլրդ դրամ ավելի պարտավորություն, 550 անբողոքարկելի ակտերով արձանագրված գումարը 2 մլրդ 630 մլն դրամ է»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը ասաց նաև, որ 2019 թվականի 9 ամիսներին տպվել է 85 մլն 499 հազար 795 հատ ավելի հսկիչ դրամարկղային կտրոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.7 տոկոսով ավելի:

 

Այս թեմայով
am