‹‹Եթե հետագայում լինի այնպիսի մարդ, որը շատ ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե ես պատրաստ կլինեմ հեռանալ››. Դավիթ Անանյան

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Պետական եկամուտների կոմտեի նախագահ Դավիթ Անանյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, խոսվեց նաև թե վարչապետը գոհ է արդյոք Անանյանի աշխատանքից, ինչպես նաև հետագայում նրա այս պաշտոնում մնալու մասին.

‹‹Իմ և Փաշինյանի  աշխատանքային քննարկումների ժամանակ, իր հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթերի վերաբերյալ: ՊԵԿ-ի գործառույթների առումով որոշակի վերապահումներ, ցակություններ և դժգոհոթյուններ, այո,  վարչապետը հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերում, այլ՝ ՊԵԿ-ին: Կարծում եմ, որ ՊԵԿ-ը արդյունավետ է գործում, սակայն միշտ էլ ավելի արդյունավետ  գործելու տեղ կա: Հետևաբար վարչապետի դժգոհությունները նաև մոտիվացնող են: Ինչ վերաբերում է այս պաշտոնին մնալ-չմնալու հարցին, եթե հետագայում լինի այնպիսի մարդ, որը շատ ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե ես պատրաստ կլինեմ  հեռանալ: Ինչպես գիտենք անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն››:

Այս թեմայով
am