Կանադան կասեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային: Զենքի վաճառքի կասեցման մասին վերջին հայտարարությունն արել է Կանադան:

Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության որոշմամբ այլևս արտոնագիր չի տրվի որևէ զինատեսակ Թուրքիային վաճառելու համար:

Թուրքիայի գործողությունները դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս միակողմանի գործողությունը կացնահարում է այդ տարածաշրջանի փխրուն կայունությունը, վատացնում է հումանիտար իրավիճակը և ստվերում է ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարում այն կոալիցիայի հաջողությունները, որի անդամ է նաև Թուրքիան»:

Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2018-ին Թուրքիային 87մլն կանադական դոլարի զինտեխնիկա է վաճառվել:

 

Այս թեմայով

Տվյալներ չեն գտնվել...

am