Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ: Այս մաիս 168.am-ին    հայտնեց նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:  Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր  տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝  նշելով, որ պետական նվիրատվության  գումարների հետ կապված խնդիր է: ԱԱԾ-ն 168.am-ի տեղեկատվությունը չհերքեց, նոր բան, սակայն, չխոստացավ հայտնել, հորդորեց նախաքննական  փուլում բավարարվել պաշտոնական հաղորդագրություններով:

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել:  Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:

Ի դեպ, գործարքի մի կողմը հանդիսացել է հիմնադրամը, մյուս կողմը՝ հիմնադրամի ենթակայությամբ գործող ՍՊԸ-ն:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս թեմայով
am