Թուրքիայում ամեն տանը կա գոնե 1 գործազուրկ․ Կարո Փայլան

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայում գործազրկության խնդրին:

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ռեկորդային 27,1 %-ի: 8 միլիոն քաղաքացի գործազուրկ է: Դա նշանակում է, որ ամեն տանը կա գոնե 1 գործազուրկ: Իշխանությունն աջ ու ձախ հարձակումներ է գործում, որպեսզի թաքցնի ծանր ճշմարտությունը: Եկեք վերջ տանք պատերազմին: Եկեք մեր ռեսուրսները ծախսենք գործազրկության խնդիրը լուծելու վրա»,- գրել է Փայլան, ապա նաև անդրադարձել է Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին՝ իշխանությանը մեղադրելով պատերազմ սկսելու համար:

Այս թեմայով
am