Ինչու է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը «շրջում» քննչականներում

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում: Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով: Եվ ըստ դատախազության` գործը, քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել Է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառն այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենևին չեն պատրաստվում այն քննել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am