Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել. ի՞նչ է սպասվում

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստան է հրավիրել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջիկա օրերին աշխատանքային այցով Ռուսաստան է հրավիրել։ Հրավերքն ընդունված է»,-ասվում է հաղորդագրությունում։

Կրեմլում նաև հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները խոսել են Սիրիայի հարցի մասին՝ ընդգծելով թուրք և սիրիացի զինծառայողների միջև հակամարտությունը կանխելու անհրաժեշտությունը։

Սպասված հանդիպումը կկայանա շուտով, ի՞նչ հարցեր կան օրակարգում դեռ հայտնի չէ:

Այս թեմայով
am