Վիտալի Բալասանյան. Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն

Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն, Ստեփանակերտում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

«Մենք չենք ստեղծել այնպիսի արժեքներ, որը կհամապատասխանի հանրության շատ քիչ մասին, որն ասում է դրանք։ Էս ո՞ւր ենք տանում մեր երկիրը», - ասաց նա։

Վիտալի Բալասանյանն ասաց, թե մի բան է ասելու, որը կցանկանար փոխանցեին ՀՀ իշխանություններին։

«Իմ թոռներն արդեն իսկ ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները, մեկն ուզում է գեներալ դառնալ, մեկն՝ իրավաբան, մեկը բժիշկ ու պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, հիմա իմ կերպարը չեն ուզում արդեն, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում են՝ էս գեներալը գեներալ չէ։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն դրանով ու կերտեն իրենց ապագան», - ասաց Վ. Բալասանյանը:

Այս թեմայով
am