Մոսկվայի ադրբեջանցիներն աջակցություն են հայտնել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում

Ադրբեջանական սոցիալական կայքերում մի տեսանյութ է լայն տարածում ստանում:

Այստեղ մի քանի անձինք իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, տեսանյութը տեղադրվել է VK.com սոցիալական կայքում:

Ենթադրվում է, որ տեսանյութում երևացող անձինք ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ են: Նրանք իրենց ձեռքերում են պահում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն ու աջակցության խոսքեր հնչեցնում Էրդողանին՝ ձեռքերով ցուցադրելով «գայլի ժեստը»:

Այս թեմայով
am