Պուտինի ավտոշարասյունն ԱՄԷ-ում ուղեկցել են ռուսերեն ДПС գրությամբ մեքենաները

Պետական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունն ուղեկցել են ռուսերեն ДПС (Ճանապարհապարեկային ծառայություն) գրությամբ ավտոմեքենաները:

Ուղևորության տեսագրությունը Twitter-ում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Նրա կարծիքով՝ այս քայլով ԱՄԷ-ում մեծ հարգանք են ցուցաբերում Ռուսաստանի նախագահի նկատմամբ:

Պուտինն ԱՄԷ է ժամանել երեքշաբթի։

Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ ալ Նահայանի հետ, համատեղ քննարկում ներդրումային նախագծերի շուրջ և հանդիպում երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Միջոցառումների մեծ մասը տեղի կունենա մամուլի համար դռնփակ պայմաններում:

Այս թեմայով
am