Եթե «Սասնա ծռերը» կամ Նիկոլ Փաշինյանը փորձեն իմ կամ Արցախի իշխանությունների վրա ուժ գործադրել, հակադարձ ու արժանի պատասխան կստանան

«Չկա մի երկիր, որ ահաբեկիչներին չսպառնա: Ես չեմ ուզում նրանցից անմասն մնալ: Ես սպառնում եմ բոլոր ահաբեկիչներին»,- այսօր մի քանի անգամ «Սասնա ծռեր» խմբավորման մասին խոսելիս՝ իր ասուլիսում կրկնեց Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանն այսօր ասուլիսում հիշեց 2016 թվականին ՊՊԾ գնդում իր հետ կատարված մի դեպք: Ըստ Բալասանյանի՝ երբ այդ օրերին մտել է ՊՊԾ գունդ ու ցանկացել է իմանալ, թե որտեղ է մահացել Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, նրան ցույց էին տվել մի տարածք, որտեղ մի քանի մետր շառավղով արյուն էր եղել: Բալասանյանը կարծել է, որ Վանոյանը մահանալուց մի քանի ժամ արնաքամ է եղել: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հաստատել են, ու Բալասանյանի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանության գնդապետին օգնություն ցույց չեն տվել, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է. «Դա ենիչեր է, բոլոր ոստիկանները ենիչերներ են»:

Այսօր էլ Բալասանյանը կրկին հաստատեց. «Եթե «Սասնա ծռերը» կամ Նիկոլ Փաշինյանը փորձեն իմ կամ Արցախի իշխանությունների վրա ուժ գործադրել, հակադարձ ու արժանի պատասխան կստանան»:

Այս թեմայով
am