Չի բացառվում, որ իմ թեկնածությունը ներկայացվի դաշինքի շրջանակներում. Բալասանյան

Չի բացառվում, որ իմ թեկնածությունը ներկայացվի դաշինքի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ այս պահին տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաներ են անցկացվում, քննարկումներ են տեղի ունենում:

«Այս պահին որոշում չկա, այս պահին ինձ սատարում է նորաստեղծ «Արդարություն» կուսակցությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է համագործակցելու ՀՀ իշխանության հետ, որին մեղադրում է դավաճանության մեջ, նա արձագանքեց. «Այո, մեղադրում եմ: Այն քաղաքականությունը, որ վարում է ՀՀ իշխանությունը հայանպաստ չէ: Մենք 1,5 տարում չտեսանք տնտեսական հաջողությունը, որի մասին հայտարարում էին: ՀՀ իշխանությունը սւեերի, սպիտակների է բաժանում, դա դավաճանություն է, երբ համայն հայությունը պառակտվում է: Եթե ընտրվեմ, պահելու եմ պետական կուրսը»,-հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Այս թեմայով
am