ՀՀ Ազգային Ժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ:

Լսումների ընթացքում կներկայացվեն նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը գործող օրենքի հետ կապված, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը: Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների եւ բոլոր հետաքրքվածների համար: 

Այս թեմայով
am