ՉԼ-ի եզրափակիչը հնարավոր է Ստամբուլից տեղափոխվի այլ քաղաք

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը:

Եզրափակիչը պետք է տեղի ունենա Ստամբուլում, սակայն բազմաթիվ փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից: Պատճառը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններն են: Վերջերս դժգոհություն է առաջացրել նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու անգամ օգտագործել են ռազմական ողջույնը։

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը հայտնել է, որ որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցություններից հետո` հարգելով սպորտի ինքնավարությունն ու անկախությունը։

Այս թեմայով
am