Բալասանյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպումների մասին

Երբ առաջին անգամ այցելեց այստեղ, ես Արցախի ԱԽ քարտուղար էի: Մենք հանդիպել ենք, պաշտոնական քննարկում ենք ունեցել, միասին մի կտոր հաց ենք կերել: Վերջերս, երբ նա հոգևոր խորհրդի կողմից հրավիրված էր Արցախ, հանդիպել ենք, ջերմ զրուցել, սակայն քաղաքականությունից չենք խոսել: Ես բարոյական չեմ համարում նրան հարցնել, թե ինչու ինչ-որ բանը չարվեց կամ արվեց: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:

Ինչ վերաբերում է իր՝ նախագահ դառնալու որոշմանը, Բալասանյանն ասաց, որ այն կայացրել է ինքը, որևէ մեկն իրեն չի ասել, թե ինչ անի, դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Բալասանյանը համոզված է, որ ինքն է այն մարդը, ով կարող է խնդիրները լուծել:

 

Այս թեմայով
am