«Քրդերին թող օգնեն կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Չինաստանը, կա՛մ էլ Նապոլեոն Բոնապարտը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, գրում է dw.com-ը:

Այս կոչը հասել է Էրդողանին հեռախոսազրույցների միջոցով:

«Նախագահը շատ հստակ էր այս հարցում»,- ասել է Փենսը՝ մեկնաբանելով Թրամփի և Էրդողանի բանակցությունները:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն «կանաչ լույս» չի տվել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

ԱՄՆ նախագահը, իր հերթին, իր թվիթերյան էջում գրել է, որ «հիմնականում» հանել է իր զորքը Սիրիայի հյուսիսից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակից հետո: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող օգնել քրդերին, որովհետև ԱՄՆ-ի զորքերը գտնվում են դեպքի վայրից 7000 մղոն հեռավորության վրա: 

«Ցանկացած մեկը, ով ուզում է օգնել Սիրիային քրդերին պաշտպանելու գործում, կարող է զբաղվել դրանով: Թեկուզ Ռուսաստանը, թեկուզ Չինաստանը, թեկուզ Նապոլոն Բոնապարտը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում: Նա հույս է հայտնել, որ նշվածներից ցանկացածն ավելի լավ կանի այդ գործը, որովհետև ամերիկյան զորքերը գտնվում են 7000 մղոն հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

After defeating 100% of the ISIS Caliphate, I largely moved our troops out of Syria. Let Syria and Assad protect the Kurds and fight Turkey for their own land. I said to my Generals, why should we be fighting for Syria....

— Donald J. Trump (@realDonaldTrump) 14 октября 2019 г.

 

Այս թեմայով
am