Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը՝ միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը՝ միջազգային հարթակներում: Այս մասին այսօր ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսում:

Վրաստանի վարչապետը մասնավորապես ասաց.

«Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան՝ իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց: Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել: Անդրադարձել ենք մեր 2 երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի ու այս բարեկամությունն էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք:Անդրադարձել ենք նաեւ տարածաշրջանային հարցերին եւ արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարեւորն է, որպեսզի էկոնոմիկայի վրա կենտրոնանալով մեր քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տանք: Եւ իհարկե տարածքային ամբողջականությունը մեզ համար կարեւոր է, տարածքային ամբողջականությանը մենք կաջակցենք: Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը՝ միջազգային հարթակներում:

Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը եւս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր 2 երկրների համագործակցության խորացման համար»,- ասաց Գախարիան:

Այս թեմայով
am