Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

«Իմ հորդորը՝ Արցախը միշտ լինելու է հայկական, հիշեք՝ մինիմում այս տարածքներով։ Երբեւէ Արցախը Հայաստանի Հանրապետության՝ առայժմ, մարզ չի լինելու»,-Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով, երբ Արցախի Հանրապետությանը՝ մինիմում այս տարածքներով, կճանաչի միջազգային հանրությունը, կապահովվի Արցախի տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցը։

« Արցախը համայն հայության սեփականություն է հանդիսանում՝ կրկնում եմ մինիմում այս տարածքներով։ Այսօր Արցախի Հանրապետության տարածքում ապրում է 150 հազար եւ ավելի բնակչություն՝ համարյա 100 տոկոսը էթնիկ հայեր են, տարածքը 12 հազ քառակուսի կմ է, ունենք Սահմանադրություն եւ Արցախը համայն հայության երկրորդ հանրապետությունն , Արցախի հարցը համայն հայության որոշելիքն է»,-շեշտեց Բալասանյանը։
Անդրադառնալով Փաշինյանի ՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հայտարարությանը, Վիտալի Բալասանյանը նշեց.«Երեւի ուզեցել է ասի՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը, նա կանխամտածված է արել, բայց նա չարաչար սխալվում է»։

Բալասանյանը շեշտեց, որ այս հայտարարությանը հաջորդեց Գյուրիում մի երիտասարդի կողմից հնչեցրած այն հայտարարությունը , թե Արցախը Հայաստանի մարզ է։

«Իմ բոլոր կասկածները փարատվել են՝ այն քաղաքնությունը, որն այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր –Պետրոսյանի ծրագրի շարունակությունն է»,-հայտարարեց Բալասանյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Այս թեմայով
am