‹‹Հայոց լեզու››, ‹‹Հայ գրականություն›› և ‹‹Հայոց պատմություն›› առարկաները դառնալու են ոչ պարտադիր. ԿԳՄՍ-ն նախատեսում է նոր օրինագիծ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› նոր օրինագիծ է մշակել, այն նախատեսում է, որ բուհերում ‹‹Հայոց լեզու››, ‹‹Հայ գրականություն›› և ‹‹Հայոց պատմություն›› առարկաները դառնալու են ոչ պարտադիր, առարկաների դասավանդման հարցը թողնվելու է բուհերի ընտրությանը: Օրինագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման:

MegaNews.am-ը հարցի շուրջ զրուցեց Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ:

‹‹Կարծում եմ եթե նախագիծը ընդունվի, ապա մենք հետընթաց կապրենք: Ըստ իս՝ դա կնպաստի ազգային արմատներից հեռանալուն և ի վերջո ինչպես կարող է Տիգրան Մեծի ժողովուրդը հանկարծ 21-րդ դարում մոռանալ, թե ինքն ով է, ինչպես կարող է չիմանալ իր լեզուն, գրականությունը և ի վերջո պատմությունը››,- ասաց տիկին Դոլուխանյանը:

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ֆեյսբուքյան էջում տվյալ թեմայի վերաբերյալ տվել է իր մեկնաբանությունը.

 

Աննա Բզնունի

Այս թեմայով
am