Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Տուրկուում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։

MegaNews-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․

Արամ Հայրապետյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Արազ Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը եւ Արթուր Միրանյանը։

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Այս թեմայով
am