Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ է մեկնել Էկոնոմ դասով. «Արմենիա» ավիաընկերություն

Այսօր 168.am կայքում կրկին տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Երեւանից Բեյրութ է մեկնել ինքնաթիռի բիզնես դասով: Այս ամենի հետ կապված պարզաբանում է տարածել «Արմենիա» ավիաընկերությունը, որտեղ նշվում է.

Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019 թ.-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասով:

Նախ ցանկանում ենք նշել, որ «Արմենիա» ավիաընկերությունը, ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն, ունի թե՛ բիզնես և թե՛ էկոնոմ դաս: «Արմենիա» ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ, ընդհանուր՝ 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը՝ ավիաընկերությունն իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր: Բիզնես դասի նստատեղերն ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեր:

Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում, Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղը՝ առանձնացված ենթավարագույրով:

Այս թեմայով
am