Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Տիր Աստծուն – Իմաստության եւ դպրության Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել…

Հոկտեմբերի 15-ին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները հերթական անգամ նշեցին Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն է կոչվում:

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Տիրատոնը նշեցին արեւածագին՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում:

Արեւի շողերի հայտնվելու հետ միաժամանակ սկսվեց քրմական ծիսական արարողությունը: Հայ արի քրմերը խորհրդապաշտական երկրպագություն կատարեցին, որի ժամանակ Տիր Աստծուց խնդրեցին տիեզերահաս իմաստություն եւ ողջախոհ մտածողություն, որ մարմնապես, մտավոր ու հեգեւոր կերպով հավասարապես զորանա հայ մարդտ, սրնվի իր ազգային արժեհամակարգից, որ վերազարթնի հայոց գենը: Որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ սովորչույթներին հետեւող զավակներ:

Քրմերը Հայ Աստվածներից խնդրեցին, որ հայի Արարչական Գենն արթնանա իր անաղարտության ու աստվածազարմ զորության ակունքներից բխելով… Ազգին էլ խոկալու եւ հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը ընկալելու կարողություն մաղթեցին… Որ Հայն ու Հայքը վերագնտնեն միմյանց եւ վերստին սնվեն իրարից:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները երդվեցին խոհեմությամբ պարուրվել եւ հետզհետե Եռահամակարգ Արարչածին Մարդու ուժ ու եռանդով վերազինվել, որպեսզի այլեւս երբեք չկորցնեն եղածը, վերագտածը, նորն ստացածը-գտնվածը եւ դեռ գտնվելիքը:

Քանի որ Տիր Աստվածը ընկալվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի, ավանդույթ-սովորույթների պահապան հովանավորը, ուստի սրբազան ծեսի մասնակիցները Տիրատոնի օրը վերստին երդվեցին՝ ամեն ժամ պայքարել ընդդեմ մեր մշակույթն ու ավանդույթները կործանել ցանկացողների, թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների…:

Պարբերաբար հիշեցնում ենք մի պարզ ճշմարտություն՝ լինելով Արարչածին Ազգ, ունենալով Արարչակնիք Գեն, եւ որպես Հայ Տեսակ ունենալով Աստվածներ, հատկապես Տիր Աստված, մենք չէինք կարող լինել անգրաճանաչ եւ անտառաճանաչ՝ անայբուբեն... Եվ հասկանալի է, թե օտարի կրոնի եւ լեզվամտածողության պայմաններում, Հայոց Հավատի, Տաճարների եւ Ավանդույթների ու Սովորույթների ավերի ու օտարելու պայմաններում ինչպես են գողացվել-թաքցվել նաեւ Հայոց Գրերը, շատ այլ Հավիտենական Ազգային Արժեքների հետ…

Քրմերը ձոն հղեցին առ Տիր Աստված՝ ցանկալով, որ Նա հայոց միտքը միշտ արթուն ու զգոն պահի, լիացնի իմաստությամբ:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Երկնային ու Երկրային տեսակներին…

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.10.2019թ. Քարահունջ-Երեւան

http://www.hayary.org/wph/?p=7322#more-7322 - 1. Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերըՄինչքրիստոնեական հայատառ արձանագրություն / 2. Մի մոռացված պատկերաքանդակի պատմություն… 3. Տիրի պաշտամունքը եւ նախամաշտոցյան գրերը… 4. Վաղ ժամանակներից մեզ են հասել մի խումբ ձեռագրեր, որոնք նույն բովանդակությունն ունեն, սակայն ոչ մեկը մյուսի ճիշտ պատճենը չէՅոթնագրյանքների առեղծվածը… /// Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են

http://www.hayary.org/wph/?p=7386#more-7386 - Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Տիր ԱստծունԻմաստության եւ դպրության Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել

Այս թեմայով
am