Վրաստանի նորանշանակ վարչապետը ժամանել է Հայաստան

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան արդեն ժամանել է Հայաստան: Նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք Գախարիան Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Նախատեսված է Գախարիայի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Այս թեմայով
am