Նրա վիճակը շատ ծանր է. պաշտպանը` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։ Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը 5 մլն դրամով։

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը կարիք ունի արևի լույսի, խնամակալների:

«Նրա վիճակը շատ ծանր է, ամեն օր վատթարանում է»,- հայտարարեց պաշտպանը:

Այս թեմայով
am