‹‹Մեծ շուքով ենք պատրաստվում մեր քաղաքի տոնին›› Մամիկոն Ասլանյան

Հոկտեմբերի 26-ին  Վանաձոր քաղաքի տոնն է
Միջողառման մասին MegaNews.am-ը զրուցեց  քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
-Պարոն Ասլանյան, մի քանի օրից քաքաքի տոնն է, ինչպե՞ս եք պատրաստվում տոնին, ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել այդ օրը:

-Մեծ շուքով ենք պատրաստվում մեր քաղաքի տոնին, այն ընդգրկելու է քաղաքի կենտրոնական հատվածը, բավականին շատ միջոցառումներ ենք նախատեսել, ելույթ են ունենալու Լոռու, Վանաձորի  խմբերը, կլինեն ցուցադրություններ, տեղական արտադրանքի նմուշներ, կաշխատենք հետաքրքիր ու յուրօրինակ կազմակերպել ամեն ինչ, որ մեր քաղաք այցելողների համար  հետաքրքիր ու տպավորիչ օր ստացվի:  Մեծ գալլա հաներգ ենք ունենալու երեկոյան՝ շքեղ հրավառությամբ:

-Ովքե՞ր են լինելու  հյուրերը:
-Մենք հրավիրատոմսեր ենք ուղարկում, հստակ չեմ կարող ասել, վարչապետն է ներկա լինելու,  դրսից ևս հյուրեր ունենք՝  Ֆրանսիայից, Կիպրոսից, Չինաստանից և այլն:
-Քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում,  մինչև տոնը  արդյոք կավարտվե՞ն աշխատանքները:

-Քաղաքում 10-12 փողոցների ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում, դրանք կավարտվեն մինչև նոյեմբերի 15-ը, այլ շինարարական աշխատանքներ ևս ընթանում են, բայց  մենք որևէ խնդիր չունենք:
 Կանենք ամեն ինչ,  որպեսզի այն տարածքները, որտեղ անցկացվելու են միջոցառումներ,  ավարտին հասցնենք աշխատանքները:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am