Քրդերը թուրքերից հետ են վերցրել Ռաս էլ Այն քաղաքը

Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական զորամիավորումները ձեռնարկած հակագրոհի արդյունքում թուրքերից հետ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող կարեւոր շանակության Ռաս էլ Այն քաղաքը: 

Թուրքերը քաղաքը գրավել էին երեք օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին: Երեկ քրդերին հաջողվել էր հակառակորդին թույլ չտալ կտրել կարեւոր նշանակություն ունեցող մայրուղին, որը Հալեպը կապում է Հասեկե քաղաքի հետ:  

Թուրքական բանակի եւ նրանց դաշնակցող ուժերի գրոհը կասեցվել է Թուվեյջել եւ Էլ Հովեյշ բնակավայրերի մատույցներում: Երկուշաբթի այդ մայրուղուն են մոտեցել նաեւ սիրիական կանոնավոր բանակի զորամիավորումները: Սիրիական բանակի առաջխաղացումը սկսվել է քրդական ինքնավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:

Այս թեմայով
am