Մահացած ծննդկանը Երևանից էր․ նրա հարազատները չեն բողոքել

Hraparak.am-ը գրում է․

Այսօր «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել։ Կինը պատրաստվում էր արտամարմնային բեղմնավորմամբ (Էկո բեղմնավորում) զույգ լույս աշխարհ բերել։ Նրա մոտ ախտորոշվել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սիրտ-թոքային անբավարարություն եւ թոք-սրտային անբավարարություն, «օձիք»-ի համախտանիշ՝ պարանոցի, գլխի եւ վերին վերջույթների տոտալ ցիանոզով: 

«Էրեբունի» ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը «Հրապարակ»-ի հարցին, թե հղին ստուգումներ չի՞ անցել խնդիրներն առավել վաղ կանխարգելելու համար, պատասխանեց․ «Ինչից, որ մահացել է, անհնար էր մինչեւ դա իմանալ, որ կարար կինը դրանից մահանար։ Ինքը 47 տարեկան էր, զույգ երեխա, գնացել է կեսարյան, բայց այնպես չէ, որ խնդիր է ունեցել, դրա համար, այլ, որ ցուցումն այդպես է եղել»։

Մենք նաեւ տեղեկացանք, որ մահացած ծննդկանի հարազատները բողոք չեն արտահայտել կապվածի վերաբերյալ։ 

Նշենք նաեւ, որ մահացած ծննդկանը Երեւանից էր։

Այս թեմայով
am