Մանրամասներ՝ Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից: Հոկտեմբերի 11-ին` ժամը 23:17-ին, Արարատի մարզի Գեղանիստից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Սամվել Կարապետյանը, որը, գիտակցության չգալով, մահացել էր:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Գեղանիստի` 1985 թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին հանցագործության գործիք հանդիսացող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սամվել Կարապետյանը գումար է պարտք եղել Արսեն Համբարձումյանին: Ա. Համբարձումյանը մեքենայով գնացել, նրանից պահանջել է այն, Ս. Կարապետյանը, սակայն, ասել է, թե գումար չունի. երբ ունենա, կտա: Այդ խոսակցությունից հետո Ա. Համբարձումյանը իր մեքենայից հանել է զենքը և կրակել է Կարապետյանի վրա: Ի դեպ, նշենք, որ դեպքին շատ ականատեսներ են եղել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:  

Այս թեմայով
am