Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը

Բժշկական փորձաքննությունը եկել է եզրակացության, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, սեռական ոտնձգություններ է կատարել դուստրերի նկատմամբ և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ, գրում է Mash Թելեգրամ-ալիքը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:

Ում նկատմամբ է հատկապես Խաչատուրյանը սեռական հակում ունեցել, չի հստակեցվում, բայց հիշատակվում է, որ դա տեղի է ունեցել նվազագույնը վեց ամիս: Եզրակացության համաձայն, Մ. Խաչատուրյանի մոտ հայտնաբերել են հիպերդերային համախտանիշ. տղամարդը արհամարհում է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար արտահայտում է իր դոմինանտությունը, մասնավորապես վիրավորում, նվաստացնում, սպառնում, բռնություն կիրառում, նաև զենքի օգտագործմամբ: Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա որևէ քրոնիկ հոգեկան խանգարում կամ թուլամտություն չի ունեցել:
Միաժամանակ փորձագետները նրա մոտ հայտնաբերել են խառը տիպի հոգեկան խանգարում: Տարբեր հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխի ծանրությամբ և քնի խանգարումով, նրա մոտ սկսվել է անկայուն տրամադրություն, կոնֆլիկտայնություն, պոռթկունություն, մեղքի զգացում: Բժիշկները չեն հաստատել, որ նա ունեցել է կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութերից:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։

 

Այս թեմայով
am