Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւ լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:))).Աննա Հակոբյան

Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտըփաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարականինքնաթիռով: 

Իր ֆեյսբուքյան էջում գրում է վարչապետի տիկին`Աննա Հակոբյանը:

Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկհատված։ 

Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրումեմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպեսանում»։ 

Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռումանցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։

Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիսՄեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորենինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։ 

Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորությանհետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։

Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չիէլ դրել լուրի իսկությունը։

Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ եսՇվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմօգտվել:)))))

Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւլրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց ենուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:))).Աննա Հակոբյան

Այս թեմայով
am