ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումը՝ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ներկայացնելով չորս հիմք։

Այս թեմայով
am