Հայ լրագրողներին թույլ չեն տվել մտնել Վրաստան. ԱԳՆ-ը ակնկալում է պարզաբանում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Վրաստանի տարածք Հայաստանի լրագրողների մուտքի արգելքի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ ներկայացրեց epress կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու դեպքին:   

«Խնդրի մասին տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել վրաց մեր գործընկերների հետ: Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ դա լինի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան:

Այս թեմայով
am