Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը

Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում:

Այս թեմայով
am