‹‹Վիտալի Բալասանյանն իր վարկանիշը զրոյացրեց՝ որպես թեկնածու››. Նարեկ Զեյնալյան

Վերջերս Արցախի  հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանի  աղմկահարույց  հարցազրույցը ոմանք համարեցին  անհեթեթ, ոմանք անհասկանալի: Այս թեմայի շուրջ MegaNews.am-ը  զրուցեց ‹‹Իմ քայլը››  խմբակցության պատգամավոր Նարեկ  Զեյնալյանի հետ:
‹‹ԱԱԾ-ն արդեն ուսումնասիրում է այդ հայտարարությունը, թե  որքանով է դա սպառնալիք, բազմաթիվ որակումներ են տրվել այդ հայտարարությանը, ես կավելացնեմ, որ  դա Արցախի հանրապետության նախագահի  թեկնածուի հայտարարություն չէ, նաև հաշվի առնելով Արցախում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, կարծում եմ սրանով Վիտալի Բալասանյանն իր  վարկանիշը զրոյացրեց՝  որպես թեկնածու: Ըստ իս՝ այդ հայտարարությունը սպառնալիք էր և ոչ քաղաքական կոռեկտություն››,-ասաց Նարեկ Զեյնալյանը:
Վերջինս նշում է նաև, որ  ըստ իրեն  Վիտալի Բալասանյանը կարծում էր, որ նման հայտարարությամբ  կբարձրացնի իր քաղաքական վարկանիշը, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am