Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին

«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս:

Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/:Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս և մենք լսեցինք«.. մի խփեք ինչու եք խփում մի խփեք…»:

Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա` ասացի ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես ամուսինս՝ Լյովա Բադալյանը և տղաս՝ Գագիկ Բադալյանը փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»: Լյովա Բադալյանը, Մարինե Գևորգյանը կապտուկներով, դեմքի վնասվածքներով քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց էին, նրանք դիմել են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, հանցագործության մասին հաղորդումով: Հաղորդում են ներկայացրել Արտաշատի ոստիկանության բաժնի կողմից մեր տուն ապօրինի ներխուժելու, մեզ ծեծի ենթարկելու փաստի առթիվ. «Դեռ 2019 թվականի սեպտեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում բազմիցս Արտաշատի ոստիկանության ծառայողները զանգահարել են մեր տղային՝ Տիգրան Բադալյանին բանավոր կանչելով ոստիկանություն՝ Վերին Արտաշատ գյուղում բնակարանից ոսկու գողություն կատարելու համար:

Մեր տղային 2019 թվականի սեպտեմբերի 16-ին առանց փաստաթղթերի տարել են Արտաշատի բաժին, անձնագիրը պահել էին, նոր հաջորդ օրը՝ փաստաբանի հետ գնացել են բաժին և վերցրել է իր անձնագիրը: սակայն, կրկին մեզ անընդհատ զանգահարել և անհանգստացրել է Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, որ տղաս գնա ոստիկանություն: Այդ կապակցությամբ փաստաբանը գրավոր դիմել էր Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռ. Ներսիսյանին, որպեսզի «..Որևէ քրեադատավարական գործողություն կատարելու դեպքում` Տիգրան Բադալյանին բաժին հրավիրեն գրավոր ծանուցմամբ, ինչպես նաև Արտաշատի «Ֆաստկրեդիտ» մասնաճյուղում ՀՀ ոստիկանության մարմինների և ՀՀ Քննչական մարմինների կողմից որևէ քրեադատավարական գործողություն՝ այդ թվում առգրավում կամ ճանաչում կատարելու համար ապահովեն իր և փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը»,-տեղեկացրել են հանցագործության մասին հաղորդման մեջ քաղաքացիները:

 

Այս թեմայով
am