52-ամյա տղամարդը ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։


Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գողոնը հայտնաբերվել է:


Նշանակվել է ապրանքագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս թեմայով
am