‹‹Դա սահմանադրությունից և օրենքից դուրս հայտարարություն էր, ինչը բխում էր քաղաքական անփորձությունից››. Դավիթ Խաժակյան

Օրեր առաջ  «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզպետ  Գարիկ Սարգսյանը լրագրողի այն հարցին, որ  ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին,  թե  ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:
Տվյալ թեմայով MegaNews.amզրուցեց  Երևանի ավագանու ‹‹Լույս›› խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ.
‹‹Դա  սահմանադրությունից և օրենքից դուրս հայտարարություն էր, ինչը  բխում էր քաղաքական անփորձությունից, և որն էլ փաստորեն 1 տարի և ավել ժամանակահատվածում այդպես էլ չհաղթահարեց, կարծում եմ վերջինս պետական  և ինստիտուցիոնալ կառուցվածքի մասին որևէ գաղափար չունի››,-ասաց Դավիթ Խաժակյանը:
Մերի Գևորգյան

Այս թեմայով
am